Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու՞ Իրանը սկսեց խոսել «աշխարհաքաղաքական փոփոխություններ» տերմինաբանությամբ

Ինչու՞ Իրանը սկսեց խոսել «աշխարհաքաղաքական փոփոխություններ» տերմինաբանությամբ
03.10.2023 | 08:01

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն մի շարք հարցեր է առաջացրել: Մասնավորապես, Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ իր երկիրը դեմ է միջազգային սահմանների և «աշխարհաքաղաքական փոփոխությանը»: Նկատենք, որ մինչև հիմա Իրանը, թեև բազմիցս խոսել է տարաշածրջանում միջազգային սահմանների փոփոխության անընդունելիության մասին, սակայն ոչ մի անգամ չի խոսել և չի արտաբերել «աշխարհաքաղաքական փոփոխություններ» եզրույթը:

Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը Իրանում խոսել է ինչ-որ «աշխարհաքաղաքական փոփոխությունների» մասին, այլապես, երկկողմ հարաբերություններում առայժմ ոչ մի առիթ չի եղել՝ դրա դեմ արտահայտվելու համար: Այն հանգամանքը, որ Հայաստանի համար այս կրիտիկական օրերին Իրանի պես ռազմավարական կարևորություն ունեցող երկիր է այցելում սոսկ Անվտանգության խորհրդի քարտուղարը, վկայում է, որ Փաշինյանի կառավարությունը ոչ թե փորձում է ինչ-որ իրական հարաբերություններ ստեղծել, այլ զուտ ԱԽ քարտուղարի միջոցով Իրանին տեղեկացնում է Հայաստանի կողմից հնարավոր աշխարհաքաղաքական շրջադարձերի մասին:

Դժվար չէ կռահել, որ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական վարքն ու իշխանական քարոզչամեքենայի մոլի հակառուսական պրոպագանդան նախապատրաստում են մեր տարածաշրջանում այդ երկրի ազդեցության թուլացումն ու վերջնական դուրս մղումը: Նաև բնական է, որ Իրանի համար այդ նոր «աշխարհաքաղաքական փոփոխությունները» լուրջ անվտանգային խնդիրներ են առաջացնում, և դրա մասին իրանական կողմն արտահայտվում է արդեն առանց դիվանագիտական սեթևեթանքների:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2388

Մեկնաբանություններ